
Արաբական Միացյալ Էմիրությունները վերանայում են Աբու Դաբիում նախատեսված 5 գիգավատ հզորությամբ արհեստական բանականության տվյալների խոշոր կենտրոնի նախագիծը, որը մշակվում էր ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությամբ։ Այդ մասին, հղում անելով մի քանի աղբյուրների, հայտնել է Reuters-ը։
Նախագիծը, որը հայտնի է որպես 5-GW UAE-US AI Campus, նախորդ տարի ներկայացվել էր որպես ԱՄԷ-ի հավակնությունների առանցքային բաղադրիչ։ Երկիրը ձգտում է դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ կենտրոն AI մշակումների և հաշվարկային հզորությունների ոլորտում։
Սկզբնական տարբերակով Աբու Դաբիում պետք է ստեղծվեր 5 ԳՎտ ընդհանուր հզորությամբ ընդարձակ համալիր, որը ծառայելու էր որպես տարածաշրջանային հարթակ։ Այդ հարթակից ամերիկյան hyperscalers-ը կարող էին ցածր ուշացումով ծառայություններ մատուցել աշխարհի բնակչության գրեթե կեսին, որը գտնվում է ԱՄԷ-ից 3,200 կմ (2,000 miles) շառավղում։
Սակայն Իրանի պատերազմի ֆոնին և Պարսից ծոցում ԱՄՆ-ի ակտիվների ու ԱՄՆ-ի դաշնակիցների հետ կապված կարևոր ենթակառուցվածքների դեմ իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հաճախացման պայմաններում, ԱՄԷ-ի իշխանությունները քննարկում են նախագիծը փոխելու տարբերակները։ Reuters-ի անանուն աղբյուրների՝ այդ թվում ամերիկացի պաշտոնյայի, արևմտյան դիվանագետի և ոլորտի ղեկավարների խոսքով, այժմ դիտարկվում է մեկ խոշոր համալիրի փոխարեն այն ԱՄԷ-ի տարածքում տվյալների կենտրոնների ցանցի վերածելու տարբերակը, ինչպես նաև լրացուցիչ պաշտպանական միջոցառումներ ձեռնարկելը։
Նախագիծը ղեկավարող G42-ը Reuters-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ «The project’s specifics are subject to continuous review in line with the security, resilience and operational standards expected of critical infrastructure at this scale»։
Reuters-ը նաև նշում է, որ այս տարվա սկզբին իրանական անօդաչու թռչող սարքերը վնասել էին Amazon Web Services (AWS)-ի տարածաշրջանային երեք օբյեկտ։ Դրանցից երկուսը ուղիղ հարված էին ստացել ԱՄԷ-ում, ևս մեկը՝ Բահրեյնում։
Աղբյուրների տվյալներով՝ Պարսից ծոցում նման հարձակումներից և հարձակումների փորձերից հետո ԱՄԷ-ն սկսել է վերանայել խոշոր AI համալիրի ծրագրերը։ Նախագիծը նախատեսվում էր դարձնել ԱՄՆ-ից դուրս իր տեսակի ամենամեծ օբյեկտներից մեկը, սակայն կարևոր ենթակառուցվածքների անվտանգությունն ու ներդրողների վստահությունը կարող են փոխել վերջնական կառուցվածքը։
Աղբյուր՝ oilprice.com
