Bankomat

Ակբա բանկը աջակցում է հայկական արտադրանքի արտահանմանը

Լուրեր | 2026/07/21 16:02

Ակբա բանկը աջակցում է հայկական արտադրանքի արտահանմանը

Ակբա բանկը առաջարկում է արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները

Ակբա բանկը, նպատակ ունենալով աջակցել տեղական արտադրողների զարգացմանը, հայկական արտադրանքի արտահանումը տարբեր երկրներ և բարձրացնել հայկական բիզնեսի մրցունակությունը, մինչև սեպտեմբերի 30-ը առաջարկում է արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները:

Ֆակտորինգի տարեկան տոկոսադրույքը՝ եվրոյով՝ 4.9%, ԱՄՆ դոլարով՝ 6.9%:

Ֆինանսավորման տրամադրման հանձնաժողովը կազմում է 0.3% հաշվի-ֆակտուրայի գումարից, սակայն ոչ պակաս, քան 5000 դրամ:

Այս առաջարկից կարող են օգտվել Հայաստանում գործող կազմակերպությունները, որոնք զբաղվում են ապրանքների կամ ծառայությունների արտահանմամբ:

Ակբա բանկի տրամադրած արտահանման ֆակտորինգի շնորհիվ տեղական արտադրողները և ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են արտահանել իրենց արտադրանքը և ծառայությունները Եվրոպական միություն, ԱՄԷ, ԱՄՆ, Չինաստան և բազմաթիվ այլ երկրներ:

Այս առաջարկով Ակբա բանկը ստեղծում է հայկական ընկերությունների համար մրցունակությունը բարձրացնելու և արտահանման աշխարհագրությունը ընդլայնելու հնարավորություն:

Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ