Bankomat

AI-ի հետ կապված բաժնետոմսերը նվազել են՝ ոլորտի ղեկավարների դանդաղեցման կոչից հետո

Լուրեր|2026/09/14 08:00
AI-ի հետ կապված բաժնետոմսերը նվազել են՝ ոլորտի ղեկավարների դանդաղեցման կոչից հետո

Anthropic-ի և OpenAI-ի ղեկավարների հայտարարությունները ճնշել են չիպարտադրողների և խոշոր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը։

Արհեստական բանականության հետ կապված համաշխարհային բաժնետոմսերը երկուշաբթի նվազել են այն բանից հետո, երբ Anthropic-ի գլխավոր տնօրեն Dario Amodei-ն կոչ է արել դանդաղեցնել AI հնարավորությունների զարգացման տեմպը։ Նախաձեռնությանը հրապարակայնորեն աջակցել են նաև ոլորտի այլ ազդեցիկ ղեկավարներ, ինչն ուժեղացրել է շուկայի մտահոգությունները AI բումի հաջորդ փուլի վերաբերյալ։

Ներդրողները մտավախություն ունեն, որ եթե ոլորտը իսկապես անցնի ավելի զուսպ զարգացման ռեժիմի, դա կարող է հարվածել ամբողջ մատակարարման շղթային՝ չիպերի գնումներից մինչև հաշվարկային հզորությունների պահանջարկը։ Հենց այդ ֆոնին շուկաներում սկսվել է լայնածավալ վաճառք։

Ասիայում South Korea-ի SK Hynix-ի և Samsung Electronics-ի բաժնետոմսերը փակվել են համապատասխանաբար ավելի քան 6% և 4% անկմամբ։ Ճապոնիայում SoftBank-ը, որը OpenAI-ի խոշոր ներդրողներից է, կորցրել է 10%։

Եվրոպայում վաղ առևտրի ընթացքում կտրուկ նվազել են նաև կիսահաղորդչային և AI-ի հետ կապված այլ ընկերությունների բաժնետոմսերը։ ASML-ը կորցրել է ավելի քան 5%, Nokia-ն՝ մոտ 8%, իսկ Infineon-ը՝ ավելի քան 7%։ Նվազել են նաև տվյալների կենտրոնների կառուցման հետ կապ ունեցող Siemens Energy և Schneider Electric ընկերությունների բաժնետոմսերը։

ԱՄՆ նախաբորսայական առևտրում ևս գերակշռել է բացասական դինամիկան։ Micron-ը նվազել է մոտ 5%, Intel-ը՝ գրեթե 6%, իսկ Nvidia-ն՝ մոտ 3%։ Թուլացել են նաև Microsoft, Amazon և Alphabet ընկերությունների բաժնետոմսերը։

Վաճառքի ալիքը համընկել է AI մոդելների արագ առաջընթացի ռիսկերի շուրջ վեճերի սրման հետ։ Անցած շաբաթ Anthropic-ի հետազոտող Jacob Coxon-ը, որը նախկինում աշխատել է նաև OpenAI-ում, հայտարարել էր, որ հեռացել է աշխատանքից, քանի որ, իր խոսքով, Anthropic-ն ու OpenAI-ը «gambling with our lives» են։

Դրան արձագանքել էր Anthropic-ի անվտանգության հետազոտող Evan Hubinger-ը՝ նշելով, որ իր գնահատմամբ առաջիկա տասնամյակում AI-ն «kill all humans» անելու ավելի քան 10% հավանականություն ունի։ Այդ հրապարակումները լայն արձագանք են ստացել սոցիալական ցանցերում և ստիպել են ոլորտի ղեկավարներին հրապարակային արձագանք տալ։

Շաբաթ օրը Dario Amodei-ն հրապարակել էր էսսե, որտեղ նշել էր. «We must slow the pace at which we improve the capabilities of AI models»։ Նրա դիրքորոշումը հազվադեպ համակարծություն է առաջացրել մրցակիցների շրջանում։ OpenAI-ի գլխավոր տնօրեն Sam Altman-ը հայտարարել է, որ համաձայն է Amodei-ի այն մտքի հետ, որ AI ընկերությունները պետք է «pace the frontier»։

Շուկան գնահատում է հնարավոր տնտեսական հետևանքները

SpaceX-ի գլխավոր տնօրեն Elon Musk-ը, որը մի քանի տարի շարունակ զգուշացնում է AI-ի ռիսկերի մասին, X հարթակում գրել է. «Dario is right.» Շուկայում, սակայն, հիմնական հարցն այն է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ նման դանդաղեցումը հարյուրավոր միլիարդավոր դոլարների կապիտալ ծախսերի վրա, որոնք ուղղվում են չիպերի և հաշվարկային ենթակառուցվածքների ընդլայնմանը։

RBC Brewin Dolphin-ի ավագ տնօրեն Zoe Gillespie-ն CNBC-ին ասել է, որ բաժնետոմսերի շուկայում աճը մեծապես հիմնված էր AI-ի առաջացրած աճի և արտադրողականության սպասումների վրա։ Նրա խոսքով, եթե այդ պատմությունը սկսի թուլանալ, դա կարող է ազդել շուկայի հետագա դինամիկայի վրա։

Միևնույն ժամանակ Amodei-ն ամբողջական դադար առաջարկած չէ։ Նա ընդգծել է, որ նույնիսկ այս պայմաններում «progress will still seem fast»։ Sam Altman-ն էլ երկուշաբթի X-ում հավելել է, որ «pacing» does «not mean 'stopping'»։ Նրա խոսքով՝ առաջընթացը եղել է արագ և շարունակելու է այդպիսին մնալ, սակայն անվտանգային մեխանիզմները և մոնիթորինգը զգալի ծախսեր են պահանջում։

Quilter Cheviot-ի տեխնոլոգիական հետազոտությունների գլոբալ ղեկավար Ben Barringer-ը CNBC-ին ասել է, որ նույնիսկ եթե ուսուցման և նոր մոդելների գործարկման տեմպը որոշ չափով դանդաղի, փոփոխությունների ընդհանուր արագությունը շարունակում է մնալ շատ բարձր։ Նրա գնահատմամբ՝ հատկապես inference-ի հատվածում առաջարկը դեռ հետ է մնում պահանջարկից, ուստի անգամ սահմանափակ դանդաղեցման պայմաններում ընկերությունների եկամուտները կարող են լուրջ հարված չստանալ։

Inference-ը վերաբերում է AI համակարգերի գործարկմանը, ի տարբերություն training-ի, երբ մոդելների բարելավման համար օգտագործվում են հսկայական տվյալներ։ Այս տարբերակումը շուկայի համար կարևոր է, քանի որ հենց այստեղ է պահպանվում հաշվարկային հզորությունների բարձր պահանջարկը։

Աղբյուր՝ www.cnbc.com

Տարածել

Կարդացեք նաեվ