ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործողությունների ընթացքում խախտումներ է հայտնաբերել բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Արմեդա Հակոբյան Կոլյայի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում, որը գտնվում է Ագարակ-Մեղրի խաչմերուկում։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգմամբ պարզվել է, որ տնտեսվարողը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոց։ Այդ հանգամանքի պատճառով կասեցվել է լցակայանի բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
ՇՎՏՄ-ն նաև հայտնել է, որ կազմակերպության տնօրինությանը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ խախտումները վերացնելու համար։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։



Աղբյուր՝ www.1in.am
