Բաքվում անցկացված Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ 5-րդ համաժողովի շրջանակում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային էներգետիկ օրակարգի հարցերը՝ առանձնացնելով համատեղ նախագծերի նշանակությունը տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև էլեկտրաէներգետիկ կապերի զարգացմանը։ Նախարարները քննարկել են Նախիջևանի և Վրաստանի միջոցով «կանաչ էներգիայի» միջանցքների ձևավորման հարցերը։
Բացի այդ, խոսվել է Կասպից ծով-Սև ծով-Եվրոպա կանաչ էներգետիկ միջանցքի նախագծի շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին։



Աղբյուր՝ www.1in.am
