Bankomat

2026-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ՍԳԻ-ն աճել է 4.5%-ով

Լուրեր|2026/10/13 18:09
2026-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ՍԳԻ-ն աճել է 4.5%-ով

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ սեպտեմբերին գրանցվել է նաև ամսական 0.2% գնաճ։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.5%-ով։ 2025 թվականի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 1.9%։

Ամենամեծ աճերից մեկը գրանցվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում, որտեղ գները տարեկան կտրվածքով բարձրացել են 7.2%-ով։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 8.1%-ով, կրթությունը՝ 7.7%-ով, իսկ ռեստորանների և հյուրանոցների գները՝ 4.3%-ով։

Միաժամանակ հագուստի և կոշիկի գները աճել են 2.3%-ով, առողջապահությանըը՝ 3.7%-ով, տրանսպորտինը՝ 2.3%-ով, իսկ բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և այլ վառելիքի գները՝ 0.8%-ով։ Կապի ծառայություններն էլ թանկացել են 0.8%-ով։

Առանձին խմբերում արձանագրվել է նաև նվազում։ Հանգստի և մշակույթի գները 2025 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 0.2%-ով, իսկ տարբեր ապրանքների և ծառայությունների գները՝ 2.8%-ով։

Միայն սեպտեմբերին, 2025 թվականի սեպտեմբերի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 6.2%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2.4%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 2.9%-ով։ Օգոստոսի համեմատ սեպտեմբերին հանրապետությունում արձանագրվել է 0.2% գնաճ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0.5%-ով, այսինքն՝ դրամն արժևորվել է։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ