Bankomat

Զելենսկին պայման է դնում ռուսական նավթավերամշակման գործարանների հարվածները դադարեցնելու համար

Լուրեր|2026/10/12 04:01
Զելենսկին պայման է դնում ռուսական նավթավերամշակման գործարանների հարվածները դադարեցնելու համար

Կիևը պատրաստ է քայլի, եթե Մոսկվան դադարեցնի հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ։

Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, եթե Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ունենա իրական երաշխիքներ։

Զելենսկին նաև ասել է, որ կշարունակի բանակցությունները եվրոպական առաջնորդների հետ։ Նրա խոսքով՝ ամեն օր քննարկվում է լրացուցիչ ՀՕՊ համակարգերի մատակարարումը, այդ թվում՝ մարտական ինքնաթիռների համար նախատեսված զինամթերքի տրամադրումը։

Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է, և Զելենսկիին կոչ էր արել դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները։

Թրամփի այս հայտարարությանը նախորդել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը։ Ըստ հրապարակման՝ այդ զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի կողմից ամերիկյան և համաշխարհային շուկա դիզվառելիքի մատակարարման վերաբերյալ։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ