
Յունիբանկը փոխել է քոլ-կենտրոնի աշխատանքային գրաֆիկը՝ հաճախորդների համար բանկային աջակցությունն ավելի հասանելի դարձնելով, հայտնել է բանկի մամուլի ծառայությունը։
Նոր կարգով՝ երկուշաբթիից ուրբաթ քոլ-կենտրոնը գործում է շուրջօրյա, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ 10:00-ից մինչև 22:00։ Բանկում նշում են, որ այս փոփոխությունը հաճախորդներին հնարավորություն կտա խորհրդատվություն և աջակցություն ստանալ իրենց համար հարմար ժամին։
Բանկի տվյալներով՝ գրաֆիկի ընդլայնումը հերթական քայլն է սպասարկման հասանելիության և որակի բարձրացման ուղղությամբ։ Յունիբանկը շարունակաբար զարգացնում է հեռավար սպասարկման ալիքները՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքներն ու դիմումների բնույթը։
Քանի որ այսօր բազմաթիվ բանկային ծառայություններ առցանց հասանելի են շուրջօրյա, բանկը կարևորում է նաև անհրաժեշտ խորհրդատվությունն ու աջակցությունը արագ տրամադրելու հնարավորությունը։ Նոր ռեժիմը հատկապես հարմար է Հայաստանից դուրս և այլ ժամային գոտիներում գտնվող Յունիբանկի հաճախորդների համար. աշխատանքային օրերին նրանք կարող են կապ հաստատել օրվա ցանկացած ժամի՝ աշխարհի ցանկացած կետից։
Յունիբանկի քոլ-կենտրոնի հետ կարելի է կապվել +374 10 71 22 22 և +374 10 59 55 55 հեռախոսահամարներով։
Աղբյուր՝ armbanks.am
