Bankomat

Յունիբանկի քոլ-կենտրոնը աշխատանքային օրերին անցել է շուրջօրյա ռեժիմի

Լուրեր|2026/09/15 20:11
Յունիբանկի քոլ-կենտրոնը աշխատանքային օրերին անցել է շուրջօրյա ռեժիմի

Բանկը երկարացրել է հաճախորդների հեռավար սպասարկման ժամերը։

ՅԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. Յունիբանկը ընդլայնել է քոլ-կենտրոնի աշխատանքային գրաֆիկը՝ հաճախորդների համար բանկային աջակցությունն ավելի հասանելի դարձնելով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր գրաֆիկով՝ երկուշաբթիից ուրբաթ քոլ-կենտրոնն աշխատում է շուրջօրյա, իսկ շաբաթ և կիրակի՝ 10:00-ից մինչև 22:00։ Բանկում նշում են, որ սա հաճախորդներին հնարավորություն կտա խորհրդատվություն և աջակցություն ստանալ իրենց համար հարմար ժամին։

Բանկի գնահատմամբ՝ գրաֆիկի ընդլայնումը ևս մեկ քայլ է սպասարկման հասանելիությունն ու որակը բարձրացնելու ուղղությամբ։ Յունիբանկը շարունակում է զարգացնել հեռավար սպասարկման ալիքները՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքներն ու դիմումների բնույթը։ Քանի որ այսօր բազմաթիվ բանկային ծառայություններ առցանց հասանելի են շուրջօրյա, բանկի համար կարևոր է նաև ապահովել արագ խորհրդատվություն և օպերատիվ աջակցություն։

Նոր ռեժիմը հատկապես հարմար կլինի Յունիբանկի այն հաճախորդների համար, որոնք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս և ապրում են այլ ժամային գոտիներում․ աշխատանքային օրերին նրանք կարող են կապ հաստատել բանկի հետ օրվա ցանկացած ժամի՝ աշխարհի ցանկացած կետից։

Յունիբանկի քոլ-կենտրոնի հետ կարելի է կապվել +374 10 71 22 22 և +374 10 59 55 55 հեռախոսահամարներով։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ