Bankomat

WSJ․ Թրամփը չի բացառում ԱՄՆ-ի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը խաղաղությունից հետո

Լուրեր|2026/10/15 12:01
WSJ․ Թրամփը չի բացառում ԱՄՆ-ի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը խաղաղությունից հետո

WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տանը կապում են տնտեսական խթանները Ուկրաինայի շուրջ բանակցությունների հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է մնում Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման տարբերակի համար, եթե Ուկրաինայում հնարավոր լինի հասնել խաղաղ կարգավորման։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, գրել է The Wall Street Journal-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Թերթի տեղեկություններով՝ Թրամփը նախ ցանկանում է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դեէսկալացիային, ապա Մոսկվային ներկայացնել ավելի երկարատև զինադադարի նոր առաջարկ։ WSJ-ի զրուցակիցների գնահատմամբ՝ Սպիտակ տունը տնտեսական ազդակները դիտարկում է որպես բանակցային գործընթացը խթանելու հնարավոր գործիք։

Ամերիկացի պաշտոնյաները WSJ-ին ասել են, որ խոսքը վերաբերում է նաև ռուսական դիզելային վառելիքի մատակարարումներին առնչվող պայմանավորվածությանը, որը, նրանց խոսքով, պետք է օգնի նվազեցնել վառելիքի գները ԱՄՆ-ում և միաժամանակ տնտեսական խթան դառնա Ռուսաստանի համար։

Միաժամանակ, ինչպես գրում է թերթը, ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները դժգոհ են Վաշինգտոնի քայլերից՝ հատկապես Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու սպառնալիքներից հետո, ինչպես նաև Ուկրաինայում Starlink արբանյակային կապի համակարգի աշխատանքի սահմանափակման ֆոնին։ Սպիտակ տունը հրաժարվել է պարբերականին մեկնաբանել Starlink-ի հասանելիության հարցը։

WSJ-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագահը և նրա թիմը պատրաստ են շարունակել կառուցողական դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հարցում և շարունակում են լավատեսորեն գնահատել խաղաղության համաձայնագրի հնարավորությունը։ Ավելի վաղ Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել էր, որ SpaceX-ը սահմանափակել է ուկրաինական բանակի Starlink տերմինալների աշխատանքի արագությունը մինչև 160 կմ/ժ, իսկ Իլոն Մասկը նշել էր, որ համակարգը չի օգտագործվում հարձակողական գործողությունների համար։

Աղբյուր՝ tert.am

Տարածել

Կարդացեք նաեվ