Wildberries-ի՝ ՌԴ-ում գտնվող Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ընկերության բոլոր համապատասխան ծառայություններն ու մասնագետները շարունակում են աշխատել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ:
Մենք իրավիճակը պահում ենք անմիջական վերահսկողության ներքո և գործադրում ենք առավելագույն ջանքեր՝ բոլոր գործընթացները հնարավորինս արագ բնականոն հուն վերադարձնելու համար: Այս պահին արդիական տեղեկատվությունը օպերատիվ կերպով թարմացվում է վաճառողների պորտալում, աջակցության պաշտոնական ալիքներում և վաճառողների անձնական հաշիվներում:
Ապրանքային հոսքերի վերահասցեավորումը գտնվում է առաջնահերթ վերահսկողության ներքո: Նշված լոգիստիկական կենտրոններում պահվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից: Գործընկերների համար հնարավոր ուշացումները նվազագույնի հասցնելու նպատակով մենք օպերատիվ կերպով վերաուղղում ենք լոգիստիկական երթուղիները դեպի ընկերության այլ հասանելի պահեստային միավորներ:
Մենք անկեղծորեն շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին ցուցաբերած ըմբռնման և վստահության համար:
Աղբյուր՝ b24.am
