Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերությունը մշակում է այն վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմները, որոնց ապրանքները պահվել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում:
Նրա խոսքով՝ չնայած ստեղծված արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքների համար փոխհատուցում տրամադրելու իրավական պարտավորության բացակայությանը, ընկերությունն արդեն գնահատում է վաճառողներին կատարվելիք վճարումների ծավալները և ֆինանսական աջակցության լրացուցիչ միջոցառումները:
Վաճառողների համար նախատեսվող փոխհատուցումների, աջակցության միջոցների և դրանց ստացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի վաճառողների պորտալում:
Բացի այդ, Տատյանա Կիմը հայտնել է, որ Wildberries-ը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև լոգիստիկական կենտրոնների վրա հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և տուժածներին: Զոհվածների ընտանիքները կստանան 2 միլիոն ռուբլի, իսկ ծանր վիճակում գտնվող տուժածները՝ 1 միլիոն ռուբլի:
«Շնորհակալություն աջակցության խոսքերի համար։ Միասին մենք ավելի ուժեղ ենք», — նշել է Տատյանա Կիմը:
Աղբյուր՝ b24.am
