
ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդների համար ներկայացրել է երեք ավանդային լուծում, որոնք նախատեսված են ժամանակավորապես ազատ դրամական միջոցների ավելի արդյունավետ կառավարման համար։ Խոսքը «Դասական բիզնես», «Ունիվերսալ բիզնես» և «Համալրվող բիզնես» ավանդների մասին է։
Բանկի փոխանցմամբ՝ միջոցները կարելի է տեղաբաշխել ՀՀ դրամով, ռուսական ռուբլով և եվրոյով։ «Դասական բիզնես» ավանդը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք պատրաստ են գումարները տեղաբաշխել որոշակի ժամկետով և մինչև ժամկետի ավարտը չեն նախատեսում համալրում կամ դուրսբերում։
Ավելի ճկուն կառավարման կարիք ունեցող բիզնեսների համար առաջարկվում է «Ունիվերսալ բիզնես» ավանդը, որը թույլ է տալիս եկամուտ ստանալ տեղաբաշխված միջոցներից՝ միաժամանակ պահպանելով դրանց կառավարման հնարավորություն։ «Համալրվող բիզնես» ավանդը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են փուլային ավելացնել տեղաբաշխված միջոցների ծավալը. այն թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով համալրումներ։
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովի խոսքով՝ կորպորատիվ հաճախորդների համար կարևոր է ոչ միայն պահպանել իրացվելիությունը, այլև արդյունավետ օգտագործել ազատ դրամական միջոցները։ Նրա գնահատմամբ՝ բանկի ավանդային լուծումները հնարավորություն են տալիս ընտրել համապատասխան գործիք՝ ըստ բիզնեսի ընթացիկ խնդիրների և ֆինանսական կարիքների։
Բոլոր երեք ավանդների դեպքում նվազագույն գումարը կազմում է 200 հազար ՀՀ դրամ, 400 եվրո կամ 20 հազար ՌԴ ռուբլի, իսկ ժամկետը՝ 30-ից մինչև 730 օր։ Տոկոսադրույքը կախված է ավանդի արժույթից և տոկոսների ստացման եղանակից՝ ամսական կամ ժամկետի ավարտին։ Առավելագույն տոկոսադրույքը տարեկան 9,7% է՝ ՀՀ դրամով տեղաբաշխման և տոկոսները ժամկետի վերջում ստանալու դեպքում, իսկ տարեկան եկամտաբերությունը կազմում է 9,27%։
Ավանդների մանրամասն պայմանները հասանելի են ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում՝ 87 87 հեռախոսահամարով։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Աղբյուր՝ b24.am
