Bankomat

Վաշինգտոնը թույլատրել է Patriot հրթիռների արտադրությունը

Լուրեր | 2026/07/10 12:02

Վաշինգտոնը թույլատրել է Patriot հրթիռների արտադրությունը

Ինչպե՞ս կարող է սա օգնել Կիևին

Վերջին շաբաթներին, մինչ Մոսկվան թիրախավորում էր Կիևը, Ուկրաինայի նախագահն օգնություն էր խնդրում դաշնակիցներից՝ արտադրելու այնպիսի զինատեսակներ, որոնք կկասեցնեն կամ կմեղմեն Ռուսաստանի ամենադաժան հարվածները:

Ուկրաինան բազմաթիվ զինատեսակների կարիք ունի՝ զսպելու Ռուսաստանի՝ 4րդ տարուց ավելին շարունակվող ներխուժումը, սակայն, ամենից շատ այնպիսի միջոցի, որը կխոցի Մոսկվայի ամենակործանարար զինատեսակները՝ բալիստիկ հրթիռները:

Մինչ վերջերս Վաշինգտոնի մատակարարած Patriot զենիթահրթիռային համակարգերը համարվում էին դրանք որսալու միակ հուսալի միջոցը։ Բայց, այդ համակարգի ուկրաինական պաշարները նվազում են, մինչ կրճատվում են նաև ԱՄՆ-ի պաշարները՝ մերձավորարևելյան հակամարտության պատճառով:

Այժմ Կիևը ցանկանում է ինքնուրույն արտադրել այդ համակարգերը: Իսկ ի՞նչն է խանգարում դա անել: Բանն այն է, որ անհրաժեշտ է ԱՄՆ-ի թույլտվությունը:

Հուլիսի 8-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Վլադիմիր Զելենսկին ստացավ այն: «Մենք նրանց իրավունք կտանք Patriot-ներ արտադրել: Այդ դեպքում չեք կարող բողոքել, թե ամերիկացիները բավարար քանակություն չեն մատակարարում: Ինքնուրույն արտադրեք», - հայտարարել էր Դոնալդ Թրամփը:

Եթե նախագահ Թրամփը պահի խոստումն, ապա դա կլինի վճռորոշ քայլ Զելենսկու համար:

Ինչպես է աշխատում Patriot հակաօդային պաշտպանական համակարգը

Հրթիռի հեռահարությունը 40-ից մինչև 160 կմ է՝ մինչև 24 կմ բարձրությամբ, ռադարի ընդգրկումը՝ 100 կմ, մեկ համազարկով արձակում է 4 հրթիռ (վերջին տարբերակը՝ 16)

Հրթիռի հեռահարությունը 40-ից մինչև 160 կմ է՝ մինչև 24 կմ բարձրությամբ, ռադարի ընդգրկումը՝ 100 կմ, մեկ համազարկով արձակում է 4 հրթիռ (վերջին տարբերակը՝ 16):

Կիևը վերջին շրջանում բազմաթիվ հարձակումների է ենթարկվել, որոնք ուղեկցվել են ռուսական անօդաչուների, ինչպես նաև թևավոր և բալիստիկ հրթիռների ալիքներով։ Հուլիսի 2-ի հարձակումը, որի հետևանքով ավելի քան 30 մարդ էր սպանվել, ամենաարյունալիներից էր 2022-ի փետրվարի՝ Ռուսաստանի ներխուժումից ի վեր:

Պատերազմի չորս տարիների ընթացքում Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զգալիորեն բարելավվել է:

Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը սկսել է սեփական զենքը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներն արտադրել:

Ուկրաինացիները մեզ հայտնում են, որ կարող են մեկ տարուց պակաս ժամանակահատվածում մշակել PAC-2-ին համարժեք որսացող հրթիռ և արտադրել դրանք մեծ քանակությամբ:

Փորձագետները, սակայն, կասկածի տակ են դնում Ուկրաինայի այս ծրագրերը:

«Թրամփը գուցե և հավանություն է տվել, սակայն, ծրագիրը դեռևս անիրագործելի է», - պնդել է ԱՄՆ վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող:

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության նախկին սպա Վալերի Ռոմանենկոյի պնդմամբ՝ Ուկրաինայի համար ավելի լավ կլիներ ձեռք բերել մեծ հեռահարության հրթիռներ՝ ռուսական պաշտպանական ձեռնարկությունները թիրախավորելու համար:

Ուկրաինական Fire Point ընկերությունը, որը հաջողություններ է գրանցել հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքերի և Flamingo թևավոր հրթիռի ստեղծման գործում, մշակում է հակաօդային պաշտպանության սեփական համակարգ:

Անցյալ ամիս ընկերությունը հայտարարեց Freya կոչվող համակարգի հաջող փորձարկման մասին:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ