Bankomat

Նիկոլ Փաշինյանն ու Սթիվ Դեյնզը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ

Լուրեր | 2026/09/01 11:00

Նիկոլ Փաշինյանն ու Սթիվ Դեյնզը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ

Հայաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ սենատորի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ: Զրույցի ընթացքում նրանք կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ