Bankomat

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Լուրեր | 2026/07/18 03:01

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Գյումրու քաղաքապետի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի կայացված որոշման բողոքարկման հարցը։

Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու գործով կալանավորված են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ