Այսօր հակակոռուպցիոն դատարանը փոխեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը՝ նրան երեքամսյա ժամկետով տնային կալանքի ենթարկելով՝ 15 միլիոն դրամ գրավ կիրառելով։ Նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նոր խափանման միջոցին՝ համոզմունք հայտնեց, որ վարչական հսկողությունը բավարար էր։ Այժմ Վարդան Ղուկասյանը խիստ սահմանափակումների տակ է՝ զրկված հանրային խոսքից, լրագրողների հետ շփումից, տեսակցություններից, հյուրեր ընդունելու հնարավորությունից, հեռախոսազրույցներից, նամակագրություններից։
«Ազատությունից զրկման մի տեսակը ընդամենը փոխվեց մեկ այլ տեսակով», – ասաց պաշտպանը։
Անդրադառնալով դատական պրոցեսին ու 16 վկաների հարցաքննությանը՝ նա նշեց, որ մի խումբ վկաներ առհասարակ չգիտեին, թե սա ինչ գործ է և իրենք ինչու էին եկել դատարան։
Ըստ նրա, այսօր վկա Հմայակ Գարեգինյանի հարցաքննությունը ապացուցեց, որ գործընթացն օրենքին համապատասխան պիտի կատարվեր։
Աղբյուր՝ www.aravot.am
