Bankomat

Թվայնացումը և դրա կարևորությունը Հայաստանում

Լուրեր | 2026/07/06 00:01

Թվայնացումը և դրա կարևորությունը Հայաստանում

Մխիթար Հայրապետյանը խոսում է թվային վերափոխման մասին

Ժամանակակից աշխարհում, որտեղ տեխնոլոգիական փոփոխությունները շարունակական են, Հայաստանի տնտեսական ապագան պայմանավորված է թվային վերափոխման լիարժեք իրականացմամբ։ Այս մասին հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Արհեստական բանականության վրա հիմնված լուծումների առաջադրումը, ստարտափ էկոհամակարգի ձևավորումը և նորարար տեխնոլոգիաների ներդրումը՝ ոլորտների հատմամբ, Հայաստանը կդարձնեն նորարարության առաջամարտիկ։ ԱԲ-ի կիրառումը ոչ միայն կփոխի տնտեսական պլանավորումը, այլ նաև կխթանի հիմնարար գիտություններում (ֆիզիկայից մինչև կենսատեխնոլոգիա) բեկումնային լուծումների առաջացումը։ Այս տեղաշարժը կբացի արտադրողականության, արդյունավետության և գլոբալ մրցունակության նոր աղբյուրներ՝ միաժամանակ խթանելով հետազոտական մշակույթը և գիտահենք բիզնես միջավայրը»,- ասել է նա։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ