Bankomat

Թրամփը փոխհատուցում է պահանջում Հորմուզի նեղուցի ճգնաժամում ԱՄՆ-ին չաջակցած երկրներից

Լուրեր|2026/09/15 12:26
Թրամփը փոխհատուցում է պահանջում Հորմուզի նեղուցի ճգնաժամում ԱՄՆ-ին չաջակցած երկրներից

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի ծախսերը պետք է հատուցեն այն երկրները, որոնք չեն աջակցել ճգնաժամի ընթացքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այն երկրները, որոնք Իրանի շուրջ ճգնաժամի և Հորմուզի նեղուցում նավագնացության խնդիրների ընթացքում որևէ աջակցություն չեն ցուցաբերել Վաշինգտոնին, պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի կրած ծախսերը։

Թրամփը իր դիրքորոշումը հրապարակել է Truth Social-ում՝ շեշտելով, որ նավթի մատակարարումները անցնում են հենց Հորմուզի նեղուցով։ Նրա խոսքով՝ աշխարհի այն երկրները, որոնք չեն օգնել ԱՄՆ-ին, «պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի ծախսերը» և դա, ինչպես նա նշել է, տեղի կունենա այն բանից հետո, երբ ավարտվի «լիովին խաբեությամբ ուղեկցվող ճգնաժամը»։

Այս հայտարարությունից առաջ Թրամփը ասել էր, որ դեռ պետք է որոշի՝ համաձայնել արդյոք Թեհրանի հետ բանակցությունների վերսկսմանը։ Միաժամանակ նա նշել էր, որ ընդհանուր առմամբ դեմ չէ հարցի դիվանագիտական լուծմանը։

Թրամփի հայտարարությունները հնչում են այն փուլում, երբ Իրանի հետ կապված լարվածությունը շարունակում է ազդել Հորմուզի նեղուցում նավագնացության և նավթի փոխադրումների շուրջ միջազգային քննարկումների վրա։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ