Bankomat

Թոմ Ռոդս. «Եթե ուսանող լինեի, կընտրեի Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը»

Լուրեր | 2026/07/19 03:01

Թոմ Ռոդս. «Եթե ուսանող լինեի, կընտրեի Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը»

Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը՝ Հունաստանում բրիտանական կրթության մատչելի տարբերակ

Ուսանողների համար, ովքեր փնտրում են հեղինակավոր բրիտանական կրթություն առանց բրիտանական բարձր գների, Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը (University of York Europe Campus, CITY U.L.E) կատարյալ ընտրություն է. այն համատեղում է ակադեմիական գերազանցությունը կյանքի մատչելի պայմանների հետ։

Մեդիամաքսը զրուցել է Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսի միջազգային կապերի բաժնի ղեկավար Թոմ Ռոդսի հետ հայ ուսանողների համար հասանելի եզակի հնարավորությունների, կամպուսի՝ Յորքի համալսարանի հետ ինտեգրված գործառնական մոդելի եւ Հունաստանում դրա կարգավիճակի շուրջ վերջին զարգացումների մասին:

– Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը բակալավրի եւ մագիստրատուրայի բարձրակարգ կրթական ծրագրեր է առաջարկում Հունաստանի Սալոնիկ քաղաքում՝ բրիտանական կրթությունը դարձնելով շատ ավելի հասանելի հայ ուսանողների համար: Կարո՞ղ եք ներկայացնել ներկայումս հասանելի ծրագրերը եւ այն առավելությունները, որ տալիս է Սալոնիկում սովորելը։

– Կամպուսում գործում են երեք ֆակուլտետներ։ Առաջինը Բիզնեսի ֆակուլտետն է (School of Business), որն առաջարկում է ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ծրագրեր, ներառյալ բիզնես կրթության ընդունված աստիճաններ՝ տարբեր մասնագիտացումներով, մի շարք մագիստրոսական ծրագրեր, այդ թվում՝ նեյրոմարքեթինգ, բիզնես վերլուծություն եւ որոշումների կայացման գիտություն, ինչպես նաեւ մեր առաջատար ծրագիրը՝ Համաեվրոպական Executive MBA-ը։ Գիտեմ, որ վերջինս շատ պահանջված է Հայաստանում:

Երկրորդը Գիտական ֆակուլտետն է (School of Science)։ Այն բաղկացած է հոգեբանության եւ համակարգչային գիտությունների բաժիններից, որոնք առաջարկում են թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսական ծրագրեր։ Հատկանիշ է, որ դրանք հավատարմագրված են Մեծ Բրիտանիայի մասնագիտական կառույցների՝ Բրիտանական հոգեբանական ընկերության (British Psychological Society) եւ Բրիտանական համակարգչային ընկերության (British Computer Society) կողմից:

Եվ, վերջապես, ունենք նաեւ Իրավագիտության եւ հումանիտար գիտությունների ֆակուլտետ (School of Law & Humanities): Իրավագիտության բակալավրի ծրագիրը դասավանդվում է հիմնականում հունարենով եւ կենտրոնացած է հունական իրավունքի վրա, բայց մենք առաջարկում ենք անգլերենով դասավանդվող մագիստրոսական ծրագիր եվրոպական եւ միջազգային բիզնես իրավունքի ոլորտում:

Հումանիտար գիտությունների բաժնում մենք առաջարկում ենք Անգլերեն լեզու, լեզվաբանություն եւ գրականություն ու Հաղորդակցություն եւ թվային մեդիա ծրագրերը, ինչպես նաեւ Կիրառական լեզվաբանության մագիստրոսի աստիճան՝ TESOL որակավորմամբ:

(Բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերի ամբողջական ցանկը հասանելի է Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսի կայքում):

Յորքի համալսարանը բարձր վարկանիշ ունեցող բրիտանական համալսարան է, որը հեղինակավոր Russell Group-ի անդամ է (ամերիկյան Ivy League-ի բրիտանական համարժեքն է), եւ մենք լինելով այս համալսարանի եվրոպական կամպուսը՝ պահպանում ենք շատ բարձր ակադեմիական ստանդարտներ:

Գեղեցիկ, ծովափնյա Սալոնիկ քաղաքում բրիտանական կրթություն ստանալը բազում առավելություններ է տալիս։ Նախ, այն կենսուրախ, ուսանողակենտրոն քաղաք է՝ ավելի քան 100 000 ուսանողով, որն առաջարկում է ապրելակերպի հիանալի պայմաններ եւ զգալիորեն ավելի մեղմ կլիմա, քան Մեծ Բրիտանիայում է:

Բացի այն հանգամանքից, որ ապրելու ծախսերը շատ ավելի ցածր են Մեծ Բրիտանիայի համեմատ, մեր ուսման վարձերը կազմում են մոտավորապես մեկ երրորդն այն գումարի, որը միջազգային ուսանողները կվճարեին Մեծ Բրիտանիայում սովորելու համար:

Ավելին, մեր կամպուսն իսկապես միջազգային է: Մեր ուսանողների կեսից ավելին հույն չեն, ինչը նշանակում է, որ անգլերենը մեր ընդհանուր լեզուն է:

Ուսանողների մեծ մասի եւ անգամ աշխատակազմի համար անգլերենը մայրենի լեզու չէ, ուստի կարելի է ասել, որ բոլորը նույն նավի մեջ են։ Սա ստեղծում է շատ հյուրընկալ միջավայր եւ ուսանողներին ավելի հարուստ փորձ է տալիս, քանի որ նրանք կապեր են հաստատում աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանց հետ:

– Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի շրջանավարտները ստանում են ճիշտ նույն ավարտական վկայականը, ինչ Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում սովորողները:

– Մենք լիովին ինտեգրված ենք Յորքի համալսարանի կառավարման համակարգին:

– Մեր դասախոսները հիմնականում ընտրվում են Հունաստանից:

– Յորքի համալսարանը հայտ ներկայացրեց իր եվրոպական կամպուսը Հունաստանում որպես U.L.E՝ համալսարանական իրավաբանական անձ ճանաչելու նպատակով:

– Հունաստանի պետական հավատարմագրում ստանալը մեզ թույլ է տալիս նաեւ դիմել պետական ֆինանսավորման ծրագրերի՝ նախատեսված հետազոտական աշխատանքի համար:

– Համաեվրոպական Executive MBA-ն մեր առաջատար ծրագիրն է:

– CMI Level 7-ը միջազգայնորեն ճանաչված որակավորում է ավագ մենեջերների, տնօրենների եւ ղեկավարների համար:

– MBA-ում սովորելը հենց դրա մասին է. ինչպե՞ս եք հարմարվում փոփոխություններին եւ ինչպե՞ս եք կառավարում փոփոխությունները:

Աղբյուր՝ mediamax.am

Տարածել

Կարդացեք նաեվ