
Սեպտեմբերի 15-ից 25-ը ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կդադարեցվի։ Այդ մասին հայտնել է «Գազպրոմ Հայաստան» ընկերությունը։
Ընկերության պարզաբանմամբ՝ մատակարարումների ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում «Северный Кавказ - Закавказье» գազատարի վրա նախատեսված կանխարգելիչ և համալիր վերանորոգման աշխատանքներով։
«Գազպրոմ Հայաստան»-ն նշում է, որ նշված ժամանակահատվածում հայկական սպառողներին գազի անխափան և հուսալի մատակարարումը կապահովվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների, ինչպես նաև Իրանից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին։
Աղբյուր՝ finport.am
