Bankomat

Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի Եվրոպական դատարան

Լուրեր | 2026/07/10 21:01

Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի Եվրոպական դատարան

15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել

Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Նա նշել է, որ վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչը անհրաժեշտ է ՄԻԵԴ-ում գործընթաց սկսելու համար:

«Մենք ցույց կտանք, որ մեղադրանքը քաղաքական է, և որ Վարդանյանի կողմից որևէ անհատական հանցավոր արարք չի իրականացվել», – ասաց Սահակյանը:

Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո, Հայաստանի քաղաքացիները 8 ամիս է, զրկված են իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից:

ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում է կայացրել, համաձայն որի մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանի իշխանությունները պետք է ներկայացնեն Հայաստանի 15 քաղաքացիների դատավճիռները:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ