Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ պատժամիջոցների տակ գտնվող պետությունների գործողությունների համակարգման համար միջազգային հարթակի ստեղծումը կարող է օգնել հակազդել անօրինական սահմանափակող միջոցներին:
Մեդվեդևի խոսքով, նման հարթակը կարող է միավորել Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին և այլ երկրներին՝ համատեղ մոտեցումներ մշակելու նպատակով:
«Մենք կարող ենք քննարկել պայմանագրի կամ առնվազն հարթակի ստեղծման գաղափարը, որտեղ պատժամիջոցների ենթարկված պետությունները կարող են ընդհանուր դիրքորոշումներ մշակել», - ասել է նա:
Նա հիշեցրել է, որ նման միավորում ստեղծելու գաղափարն առաջին անգամ հնչել է Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում:
Մեդվեդևը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանափակող միջոցներ են կիրառվել մի շարք այլ պետությունների նկատմամբ, և նրա կարծիքով, նման պատժամիջոցները անօրինական են:
Աղբյուր՝ 168.am
