Bankomat

Պուտինը ստորագրել է վառելիքի ներքին շուկայի խթանմանն ուղղված օրենք

Լուրեր | 2026/07/05 08:03

Պուտինը ստորագրել է վառելիքի ներքին շուկայի խթանմանն ուղղված օրենք

Նոր օրենքը ներառում է ակցիզային կարգավորման փոփոխություններ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենք, որոնք ուղղված են վառելիքի ներքին շուկայի խթանմանը, հայտնել է ՏԱՍՍ-ը:

Հիմնական դրույթներից մեկն ակցիզային կարգավորման ներդրումն է ավտոմոբիլային բենզինի համար, որն արտադրվում է ուղիղ թորման բենզինն այլ բաղադրիչների հետ խառնելու միջոցով: Բարձրօկտանային վառելիքի արտադրության նման եղանակն այժմ հավասարեցվում է բենզինի լիարժեք արտադրությանը:

Նավթահումքի վերամշակման վկայագիր ունեցող հարկատուների համար նախատեսվում է ակցիզային նվազեցում, ներառյալ խառնման մեթոդով բենզինի արտադրության դեպքերը:

Օրենքը նաև ընդլայնում է արդիականացման հզորությունների վերաբերյալ համաձայնագրերին մասնակցող նավթավերամշակող ձեռնարկությունների հնարավորությունները: Ավելի վաղ պարտադիր պայման էր համարվում առնվազն 60 միլիարդ ռուբլի արժեքով սարքավորումների գործարկումը 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այժմ ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, ընդ որում՝ ներդրումների նվազագույն ծավալը բարձրացվել է մինչև 100 միլիարդ ռուբլի:

Փոփոխությունների առանձին բաժինը վերաբերում է ներքին շուկա արտասահմանյան արտադրության բենզին մատակարարող կազմակերպությունների համար դեմպֆերային մեխանիզմի ճշգրտմանը:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արտադրված և լիազորված ընկերությունների կողմից ներմուծված վառելիքի համար փոխհատուցման գործակիցը 2026 թվականի հունիսի 1-ից սահմանվել է 0,9 մակարդակում:

ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրներից բենզինի համար ներդրվում է դեմպֆերի հաշվարկման առանձին կարգ: Հաստատվելու դեպքում այն կսահմանվի ներմուծման պարիտետի հիման վրա, որը կհաշվարկվի՝ ելնելով հնդկական շուկայում բենզինի ինդիկատիվ գնից և Հնդկաստանի ծովային նավահանգիստներից դրա առաքման արժեքից:

Նոր նորմերն ուժի մեջ են մտնում այսօրվանից և տարածվում են 2026 թվականի հունիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ