Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի (ALADI) գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուի հետ։
Այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ALADI-ում Հայաստանի դիտորդի կարգավիճակի ընձեռած հնարավորությունները՝ լատինամերիկյան տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման և խորացման համատեքստում:
Աղբյուր՝ 168.am
