Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի (ALADI) գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ALADI-ում Հայաստանի դիտորդի կարգավիճակի ընձեռած հնարավորությունները՝ լատինամերիկյան տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման և խորացման համատեքստում:
Աղբյուր՝ www.1in.am
