ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. OpenAI ընկերությունը նախատեսում է հետաձգել իր առաջին հանրային առաջարկը (IPO) առնվազն մինչև 2027 թվականը, հայտնում է ՌԲԿ՝ հղում անելով The New York Times-ին:
Մինչ այս, ChatGPT-ի մշակողը դիտարկում էր IPO-ի հնարավորությունը 2026 թվականի երրորդ կամ չորրորդ եռամսյակում:
Ընկերության գլխավոր տնօրեն Սեմ Ալտմանը հանձնարարել է խորհրդատուներին պատրաստել IPO՝ $1 տրիլիոնի նպատակային գնահատականով, մինչդեռ վերջին մասնավոր գնահատականը կազմում է $730 միլիարդ:
Սակայն, ինչպես գրում է NYT-ը, OpenAI-ի ղեկավարությունը վերանայել է իր ծրագրերը՝ ֆոնդային շուկայում կայունության բացակայության և SpaceX-ի բաժնետոմսերի թույլ դինամիկայի ֆոնին: Ընկերության խորհրդատուները նախազգուշացրել են, որ նման պայմաններում IPO-ն կարող է չառաջացնել ակնկալվող հետաքրքրություն մանր ներդրողների կողմից:
Աղբյուր՝ armbanks.am
