Bankomat

OpenAI-ի ֆինանսական տնօրենը կոչ է անում AI-ի անվտանգության հարցին վերաբերվել լրջորեն

Լուրեր|2026/09/15 19:25
OpenAI-ի ֆինանսական տնօրենը կոչ է անում AI-ի անվտանգության հարցին վերաբերվել լրջորեն

Sarah Friar-ը չի բացառում զարգացումների դանդաղեցումը, եթե դա պահանջեն հետազոտողները։

OpenAI-ի ֆինանսական տնօրեն Sarah Friar-ը CNBC-ին ասել է, որ ընկերությունը պարտավոր է լրջորեն վերաբերվել արհեստական բանականության անվտանգության ռիսկերին, նույնիսկ եթե դա պահանջի զարգացման տեմպերի դանդաղեցում։ Նրա խոսքով՝ ինքը չի մտահոգվում այն սցենարով, թե AI գործակալները կարող են զանգվածային ոչնչացման զենք կիրառել մարդկանց սպանելու համար, սակայն ընդգծել է, որ անվտանգության հարցը չի կարելի անտեսել։

«Մենք իսկապես պետք է անվտանգության հարցին լրջորեն վերաբերվենք»,- ասել է Friar-ը CNBC-ի Jim Cramer-ին։ Նա հավելել է, որ եթե առաջատար տեխնոլոգիաների զարգացումը պետք լինի ավելի դանդաղ տանել, OpenAI-ը կլսի իր հետազոտողներին և կգնա այդ քայլին։

Friar-ի խոսքով՝ որպես ֆինանսական տնօրեն՝ իրեն մնում է այդ պայմաններում կայացնել բիզնես որոշումներ։ Նա նշել է, որ ընկերությունը միաժամանակ փորձում է պահպանել զարգացման արագությունը և մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության ու alignment-ի հարցերին։

Այս հայտարարությունները հնչում են այն պահին, երբ AI-ի անվտանգության շուրջ քննարկումները վերջին շաբաթում կտրուկ սրվել են։ Դրանց խթան է դարձել Anthropic-ի նախկին հետազոտողի հայտարարությունը, որը աշխատանքից հեռանալուց հետո զգուշացրել էր, որ արագ զարգացող տեխնոլոգիան կարող է «մեզ բոլորիս սպանել մինչև տասնամյակի ավարտը»։

Այդ ֆոնին Anthropic-ի ղեկավար Dario Amodei-ը, SpaceX-ի Elon Musk-ը և OpenAI-ի գլխավոր տնօրեն Sam Altman-ը համաձայնել են, որ ոլորտում հնարավոր է անհրաժեշտ լինի ընդհանուր դանդաղեցում։ Շաբաթ օրը Amodei-ը բլոգային գրառմամբ պաշտպանել էր AI մոդելների ավելի դանդաղ զարգացումը՝ «նվազեցնելու համար այն ռիսկը, որ ինչ-որ բան կարող է լրջորեն սխալ գնալ»։

Միևնույն ժամանակ դեռ պարզ չէ, թե արդյոք անվտանգության վերաբերյալ նոր մտահոգությունները կազդեն OpenAI-ի և Anthropic-ի IPO-ների ժամանակացույցի վրա։ Anthropic-ի շուկայական դեբյուտը լայնորեն սպասվում էր արդեն հաջորդ ամսում։ Իսկ Sam Altman-ը Fortune-ին տված և շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում ասել էր, որ 2026 թվականին IPO անցկացնելը «խորհուրդ տրվող քայլ չէ»։

CNBC-ն օգոստոսին հայտնել էր, որ Friar-ը աշխատակիցներին ասել է՝ լաբորատորիան «կդառնա հանրային ընկերություն 2027 թվականին», թեև շուտափույթ տեղաբաշխումը ևս հնարավոր է, եթե «մեր բիզնեսը շարունակի արագ աճել»։

Աղբյուր՝ www.cnbc.com

Տարածել

Կարդացեք նաեվ