Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Վեդի համայնք՝ ծանոթանալով իրականացվող ծրագրերին և հանդիպելով բնակիչների հետ: Այցի ընթացքում նա այցելել է Վեդիի նորակառույց ջրամբար, որի ընդհանուր արժեքը 90 մլն եվրո է:
Այս ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը, ինչը կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսերը:
Վարչապետը նաև անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և բնակիչների բարձրացրած խնդիրներին:
Աղբյուր՝ www.aravot.am
