Սեպտեմբերի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքներով միջազգային հումքային բորսաներում նավթի գներն աճել են։
Նյու-Յորքի NYMEX (New York Mercantile Exchange) բորսայում WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը բարձրացել է 1.70%-ով՝ հասնելով 104.69 դոլարի մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent տեսակի նավթը թանկացել է 0.84%-ով և կազմել 107.94 դոլար մեկ բարելի համար։
Նավթի չափման հիմնական միավորը բարելն է։ Մեկ բարելը հավասար է 158.98 լիտրի։
NYMEX-ը ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և համարվում է նավթային ֆյուչերսների առևտրի առաջատար հարթակներից մեկը։ Այստեղ գործարքներ են իրականացվում, մասնավորապես, նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների ուղղություններով, իսկ COMEX հարթակում՝ ոսկու, արծաթի, պղնձի և ալյումինի գծով։
London Intercontinental Exchange (ICE)-ը համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների լոնդոնյան բորսա է, որը հիմնադրվել է 1982 թվականին։




Աղբյուր՝ www.1in.am
