Bankomat

Մոսկվայում սկսվել է «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի գործի քննությունը

Լուրեր|2026/09/16 05:02
Մոսկվայում սկսվել է «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի գործի քննությունը

Մեղադրանքը վերաբերում է հարկերից խուսափելուն, կեղծ փաստաթղթերով արժութային գործարքներին և եկամուտների լվացմանը։

Մոսկվայում մեկնարկել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունը։ Այս մասին, հղում անելով «Կոմերսանտ»-ին, հայտնում է աղբյուրը։

Ըստ հրապարակման՝ Ռուսաստանում խոշոր բեռնափոխադրող ընկերություններից մեկի ղեկավար Դավիթ Ղազարյանը, որը հիմնել է նաև «Սպայկա-Ռուս» ընկերությունը՝ ՌԴ-ում պտուղ-բանջարեղենի ներմուծմամբ զբաղվող կառույցը, 2019 թվականից մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ արժութային գործարքներ իրականացնելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։

Քննության վարկածով՝ գործարարները Ռուսաստան պտուղ-բանջարեղենի մատակարարման պայմանագրերի միջոցով երկրից դուրս են բերել շուրջ 44 միլիարդ ռուբլի։ Մեղադրանքի համաձայն՝ 2015–2018 թվականներին, երբ իրականացվել են այդ մատակարարումները, Ռուսաստան փաստացի ներմուծվել է բանջարեղեն և միրգ՝ պայմանագրերի ընդհանուր արժեքի ընդամենը 2%-ին համարժեք ծավալով։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ