«ԵՄ երկրների և աշխարհի մնացած երկրների ներդրումները կազմել են ընդամենը 1 մլն դոլար», - գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում:
Նրա խոսքով, 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում կատարվել է 515 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում, որից առաջատար երկրներն են՝ Ռուսաստանը՝ 218 մլն դոլար, ԱՄԷ-ն՝ 125 մլն դոլար, Լյուքսեմբուրգը՝ 51 մլն դոլար, ԱՄՆ-ն՝ 33 մլն դոլար, Պանաման՝ 14 մլն դոլար և Վրաստանը՝ 10 մլն դոլար:
«Իսկ ահա ԵՄ երկրների և աշխարհի մնացած երկրների ներդրումները կազմել են ընդամենը 1 մլն դոլար։ Կարո՞ղ էին 1 մլն էլ չանել։ Բայց արել են, չէ՞», - հավելել է նա:
Աղբյուր՝ www.aravot.am
