Bankomat

Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները

Լուրեր | 2026/07/18 02:03

Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները

ՍԱՏՄ-ի ներկայացուցիչները քննարկել են արտահանման ընթացակարգերը

Օմանի Սուլթանության KV Group ընկերության պատվիրակությունն այցելել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ ոլորտի մասնագետների հետ քննարկելու Հայաստանի Հանրապետությունից Օմանի Սուլթանություն հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը, հյուրերի հետ քննարկելով ցամաքային ճանապարհով սեզոնային հայկական պտուղ-բանջարեղենի՝ դեղձի, ծիրանի, լոլիկի արտահանման պահանջները և այլ երկրներ պտուղ-բանջարեղենի արտահանման բարեհաջող փորձը, ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն տեսչական մարմնին ենթակա Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) կարողությունների մասին, որի հետազոտությունների արդյունքները հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությունից բարեհաջող արտահանել ներմուծող երկրի (օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների) շուկայի պահանջներին համապատասխանող բուսասանիտարական ենթահսկման ապրանքատեսակի:

Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել գործուն քայլեր Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում հայկական պտուղ-բանջարեղենը Օմանի շուկա արտահանելու հնարավորությունները զարգացնելու համար:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ