Bankomat

Քննարկվել է պետական ակտիվների կառավարման նոր մոդելը

Լուրեր|2026/09/14 19:01
Քննարկվել է պետական ակտիվների կառավարման նոր մոդելը

Կառավարությունում խոսել են հաշվառման, գնահատման և բյուջետային կայուն եկամուտների մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանն առնչվող հարցերը։ Այդ մասին հայտնել է Կառավարության լրատվական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանը ներկայացրել է պետական ակտիվների թվայնացման ընթացքը, ինչպես նաև կառավարման և կարգավորման նոր մոտեցումների ներդրման վերաբերյալ մանրամասներ։ Քննարկվել են նաև թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, ինչպես նաև պետական ակտիվների կառավարման կազմակերպական կառուցվածքի հարցերը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել պետական ակտիվների նպատակային, արդյունավետ և թափանցիկ օգտագործմանն ուղղված քայլերին։ Մասնակիցները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ՝ համակարգի բարելավման վերաբերյալ։

Քննարկումը ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը կարևորել է արդյունավետ կառավարման այնպիսի մոդելի ձևավորումը, որը կապահովի ակտիվների հստակ հաշվառում, ընթացիկ գնահատում, բյուջեի համար կայուն եկամուտներ և աջակցություն երկրի տնտեսական զարգացմանը։ Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքը այդ մոդելի ձևավորման ուղղությամբ։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ