Bankomat

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար

Լուրեր|2026/09/15 20:00
Կիմա Խաչատրյանը նշանակվել է ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար

Նշանակումը կատարվել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հրամանով։

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հրամանով Կիմա Խաչատրյանը նշանակվել է նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Կիմա Խաչատրյանն ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ հասարակայնության հետ կապերի, ռազմավարական հաղորդակցության, լրագրության և միջազգային համագործակցության ոլորտներում։

Նախարարությունում նշում են, որ նրա մասնագիտական գործունեությունն ընդգրկել է պետական, հասարակական և միջազգային կառույցներ։

Ֆինանսների նախարարությունը նաև հրապարակել է նորանշանակ մամուլի քարտուղարի մասնագիտական գործունեության և աշխատանքային փորձի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ