Հնդկաստանի խոշորագույն IPO-ն նախատեսված է հոկտեմբերի 21-23-ը. Jio Platforms-ը մտադիր է ներգրավել մինչև 302 միլիարդ ռուփի՝ մեկ բաժնետոմսի 1,065-1,119 ռուփի գնային միջակայքով։ Reliance Industries-ի բորսայական հաղորդագրության համաձայն՝ այդ պայմաններով ընկերության արժեքավորումը կազմում է մոտ 108 միլիարդ դոլար։
Սա զգալիորեն ցածր է մեկ տարի առաջ շրջանառվող ավելի քան 130 միլիարդ դոլարի գնահատականներից։ Nomura-ն, հղում անելով IPO-ի գնային մանրամասներին, նշել է, որ Jio-ի enterprise valuation-ը նվազել է մինչև 118 միլիարդ դոլար՝ նախկինում ակնկալվող 133 միլիարդից։
CNBC-ի հարցմանը շուկայի մասնակիցները նշել են, որ Jio-ն փորձում է ներկայանալ ոչ միայն որպես հեռահաղորդակցության օպերատոր, այլ նաև որպես տեխնոլոգիական ընկերություն՝ թվային ծառայությունների և սպասվող արբանյակային կապի գործարկման ֆոնին։ Սակայն ներդրողները դեռևս ամբողջությամբ համոզված չեն այդ դիրքավորման մեջ։
108 միլիարդ դոլարի equity valuation-ը Jio-ին դնում է Bharti Airtel-ից ցածր, որի շուկայական կապիտալիզացիան, ըստ LSEG-ի տվյալների, այժմ գերազանցում է 117 միլիարդ դոլարը։ Nomura-ն նաև զգուշացրել է, որ ցուցակվելուց հետո Jio-ն պետք է ցույց տա աճ, քանի որ «բաժանորդների հեշտ աճի» շրջանը ավարտվում է, և եկամուտների աճի հիմնական աղբյուրը, հավանաբար, կդառնան սակագների բարձրացումները։
Jio Platforms-ի IPO փաստաթղթերի համաձայն՝ ընկերության ամսական ARPU-ն կազմում է 214 ռուփի, մինչդեռ Airtel-ի մոտ բջջային ծառայությունների ARPU-ն 257 ռուփի է, տնային ինտերնետինը՝ 527 ռուփի, իսկ թվային TV ծառայություններինը՝ 158 ռուփի։ Counterpoint Research-ի գործընկեր Neil Shah-ի խոսքով՝ IPO-ից ներգրավվող միջոցները Jio-ին կօգնեն մարել հեռահաղորդակցային բիզնեսի պարտքը և ազատել դրամական հոսքերը աճի հաջորդ փուլի համար։
Ընկերության շուրջ ուշադրությունն աճել է նաև SpaceX-ի հիմնադիր Elon Musk-ի հրապարակային քննադատությունից հետո։ Նա պնդել էր, որ Mukesh Ambani-ին պատկանող Jio-ն խոչընդոտում է Starlink-ի մուտքը հնդկական շուկա։

Աղբյուր՝ www.cnbc.com
