Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները:
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման ուղղությամբ իր աշխատանքի մասը, և Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն:
«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է, այն բաց է հանրության համար։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»,- ասել է Բայրամովը:
Աղբյուր՝ 168.am
