Idram-ը և «Ծնողների համայնք» հասարակական կազմակերպությունը համագործակցում են արդեն երկրորդ տարին, նպատակ ունենալով աջակցել ընտանիքներին և նպաստել ավելի գիտակցված և ֆինանսական գիտելիքներ ունեցող սերնդի ձևավորմանը: Տաթևիկ Վարդևանյանի, Idram-ի և IDBank-ի սոցիալական պատասխանատվության ծրագրերի ղեկավարի խոսքով, ֆինանսական գիտելիքների դասընթացները կազմակերպվում են արդեն չորս տարի՝ Idram-ի և IDBank-ի սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում, որպեսզի բարձրացվի ֆինանսական գիտելիքների մակարդակը երեխաների և մեծահասակների շրջանում:
«Ծնողների համայնք» հասարակական կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Մանե Սարոյանը նշել է, որ Idram-ը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել տարեկան համաժողովի իրականացման համար, այլև լիովին կիսել է կազմակերպության արժեքներն ու առաքելությունը: Նրա խոսքով, ծնողներին գիտելիքներով, աջակցությամբ և գործնական հմտություններով ապահովելը կարևոր ներդրում է ոչ միայն առանձին ընտանիքների բարեկեցության, այլև ողջ հասարակության ապագայի համար:
Տարեկան համաժողովի շրջանակներում ծնողները քննարկել են ժամանակակից ծնողական մարտահրավերները, իսկ ֆինանսական գիտելիքների դասընթացների ընթացքում երեխաները սովորել են գումար խնայել, ճիշտ կառավարել իրենց ֆինանսական միջոցները և պաշտպանվել խարդախություններից:
Աղբյուր՝ finport.am
