Հարգելի՛ հաճախորդներ,
Ավելի որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով մեր թիմն իրականացնում է տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնցով պայմանավորված՝ ս․թ․ հուլիսի 19-ին ժամը 08։00-ից 14։30-ը անհասանելի կլինեն․
- Idram&IDBank հավելվածում «Բանկինգ» բաժինը,
- IDBank-ի, Իդրամի, Telcell-ի, MobiDram-ի, EasyPay-ի, Upay-ի և Fast Shift-ի տերմինալներով և դրամապանակներով դեպի IDBank-ի հաշիվներ փոխանցումները, վարկերի մարումները,
- IDBusiness Mobile հավելվածը,
- Իրավաբանական անձանց Բանկ-հաճախորդ համակարգը:
- IDpay հավելվածով անհասանելի կլինեն միայն հեռախոսահամարի մուտքագրմամբ IDBank-ի քարտերին/հաշիվներին փոխանցումները, իսկ քարտի համարով փոխանցումները կգործեն անխափան:
Անխափան վճարումներ կատարելու համար խնդրում ենք Իդրամ դրամապանակին նախապես ունենալ բավարար միջոցներ կամ բոլոր անհրաժեշտ գործարքներն իրականացնել մինչև նշված ամսաթիվը: IDBank-ի քարտերը բոլոր վաճառակետերում, առցանց խանութներում կշարունակեն գործել անխափան։
Իդրամի և IDBank-ի տերմինալներով IDBank-ի քարտերի համալրումները հասանելի կլինեն տերմինալների «Փոխանցումներ դեպի քարտեր» բաժնից՝ 1% միջնորդավճարով, իսկ Idram&IDBank հավելվածում դրամապանակից կամ կից քարտերից դեպի IDBank-ի քարտեր փոխանցումները հասանելի կլինեն 0,5% միջնորդավճարով։
Տեղեկացնում ենք նաև, որ Բանկի «Հին Երևան» և «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղերը հուլիսի 19-ին կսպասարկեն հաճախորդներին սկսած ժամը 14։30-ից։
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար։
Շնորհակալություն, որ ընտրում եք մեզ
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Աղբյուր՝ idbank.am