
IDBank-ը հայտարարել է, որ Visa-ի և Wizz Air-ի հետ գործարկել է Visa Wizz Air Platinum համատեղ ճամփորդական քարտը։ Բանկի տվյալներով՝ այն առաջին նման առաջարկն է ԱՊՀ-ում և Հարավարևելյան Եվրոպայում։
Քարտը նախատեսված է Հայաստանից ճամփորդողների համար և համատեղում է բանկային ծառայությունները, Wizz Air-ի թռիչքային առավելությունները և Visa-ի պրեմիում արտոնությունները։ Այն հասանելի է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում օգտվելու համար։
Նոր քարտով հաճախորդները կստանան մի շարք առավելություններ, այդ թվում՝
- նոր քարտապանների համար €20-ին համարժեք Welcome Bonus, որը կփոխանցվի անմիջապես Wizz Account wallet,
- անվճար Wizz Air Discount Club Standard անդամակցություն՝ զեղչված սակագներով տոմսեր և հավելյալ ծառայությունների զեղչեր ձեռք բերելու հնարավորությամբ,
- 10% idcoin՝ GetTransfer.com-ով կատարված վճարումների դեպքում,
- մինչև 3% cashback՝ Wizz Air-ից գնումների համար,
- մինչև 1.5% cashback՝ ռեստորաններում, սուպերմարկետներում, կացության վայրերում, հագուստի և նորաձևության խանութներում վճարելիս,
- մինչև 1% cashback՝ այլ վճարումների համար, որը կփոխանցվի անմիջապես Wizz Account wallet։
Բանկը նշում է, որ ամսական cashback-ի առավելագույն սահմանաչափը AMD 20,000 է՝ EUR-ին համարժեք հաշվարկով, եթե գործարքները կատարվել են օրացուցային ամսվա ընթացքում։ Cashback-ը հաշվարկվում է առնվազն AMD 5,000 չափով գործարքների համար։
IDBank-ի Էկոհամակարգերի և գործընկերային համագործակցության վարչության ղեկավար Գոհար Ղուկասյանի խոսքով՝ Wizz Air-ի առաջարկած առավելություններից բացի, քարտապանները կկարողանան օգտվել նաև Visa Premium քարտատերերի համար Հայաստանում նախատեսված հատուկ արտոնություններից։
- ճամփորդական ապահովագրության և պահատուփի վարձակալության 50% զեղչ,
- մուտք օդանավակայանների business lounge-ներ,
- անվճար Fast Track Զվարթնոցում և միջազգային օդանավակայաններում,
- մինչև 20% զեղչ Avis ավտոմեքենաների վարձույթի ծառայություններից և Visa-ի այլ առաջարկներից։
Քարտի թվային տարբերակն արդեն հասանելի է, իսկ ֆիզիկական քարտը հնարավոր կլինի պատվիրել մոտ ապագայում։
Առավելությունների և պայմանների մասին հավելյալ տեղեկությունը հասանելի է IDBank-ի պաշտոնական հարթակներում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
Աղբյուր՝ en.b24.am
