
Մոնտե Կառլոյում անցկացված երկօրյա ցուցահանդեսում միջազգային այցելուներին ներկայացվել են Հայաստանը և հայկական արտադրանքը՝ ոսկերչությունից ու ադամանդագործությունից մինչև ֆինանսական ոլորտի նորարարական լուծումներ։
«Հայաստանի օրերը Մոնակոյում» ամենամյա նախաձեռնությունը ձևավորվել է որպես հարթակ, որտեղ միջազգային լսարանին ներկայացվում են Հայաստանի մշակութային, տնտեսական և ստեղծարար հնարավորությունները։ Միջոցառման ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ը ցուցահանդեսի այցելուներին ներկայացրել է իր արդիական բանկային գործիքները, Պրեմիում բանկինգի առաջարկը և արտերկրում բնակվող հայրենակիցների համար նախատեսված բացառիկ ծառայությունները։

IDBank-ի Պրեմիում բանկինգի տնօրեն Լիդա Սաֆարյանի խոսքով՝ արդեն 9 տարի գործող այս ծառայության հիմքում անհատական մոտեցումն ու հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցությունն է։ Նրա խոսքով, միջոցառումը բանկին հնարավորություն է տվել ոչ միայն ներկայացնելու իր ծառայություններն ու նորարարական լուծումները, այլև անմիջական շփում ունենալու հաճախորդների հետ և ավելի լավ հասկանալու նրանց կարիքներն ու սպասելիքները։
Լիդա Սաֆարյանը նշել է, որ IDBank-ի Պրեմիում բանկինգը համադրում է բարձրակարգ ֆինանսական ծառայություններ, անհատական մենեջերի մշտական աջակցություն և լրացուցիչ առավելություններ, որոնք վերաբերում են թե՛ բիզնեսին ու առօրյային, թե՛ ճանապարհորդությանը և ժամանցին։

ԱՄՆ-ում ներկայացուցչական գրասենյակ բացելուց հետո IDBank-ը, ինչպես նշվում է հաղորդագրությունում, շարունակում է առանցքային ֆինանսական կամուրջ լինել Հայաստանի և Սփյուռքի միջև։ Ցուցահանդեսը, բանկի գնահատմամբ, ևս մեկ անգամ ցույց է տվել, որ հայկական բրենդներն ու ֆինանսական լուծումները պատրաստ են ներկայանալու միջազգային բարձր մակարդակի հարթակներում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Աղբյուր՝ b24.am
