Bankomat

IDBank-ը Մոնակոյում ներկայացրել է Հայաստանի ֆինանսական նորարարությունները

Լուրեր|2026/09/16 13:55
IDBank-ը Մոնակոյում ներկայացրել է Հայաստանի ֆինանսական նորարարությունները

Բանկը «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառմանը ներկայացրել է Premium Banking-ի և սփյուռքի համար նախատեսված ծառայությունները։

IDBank в Монако: армянские финансовые инновации на престижной международной площадке (ВИДЕО)

Մոնտե-Կառլոյում անցկացված երկօրյա ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվել են Հայաստանը և հայկական արտադրանքը՝ ոսկերչությունից ու ալմաստագործությունից մինչև բանկային ոլորտի նորարարական լուծումներ։

Ամենամյա «Հայաստանի օրերը Մոնակոյում» նախաձեռնությունը ձևավորվել է որպես երկարաժամկետ հարթակ, որի նպատակը Հայաստանի մշակութային, տնտեսական և ստեղծարար ներուժը միջազգային ասպարեզում ներկայացնելն է։

Միջոցառման ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ը, բանկի մամուլի ծառայության փոխանցմամբ, այցելուներին ներկայացրել է իր ժամանակակից բանկային գործիքակազմը, Premium Banking-ի հնարավորությունները և արտերկրում բնակվող հայրենակիցների համար նախատեսված բացառիկ ծառայությունները։

Ըստ IDBank-ի Premium Banking-ի տնօրեն Լիդա Սաֆարյանի՝ արդեն 9 տարի գործող այս ծառայության հիմքում անհատական մոտեցումն ու հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցությունն են։

IDBank

«Մենք ուրախ ենք տեսնել բանկի ծառայությունների և նորարարական լուծումների նկատմամբ այցելուների մեծ հետաքրքրությունը։ Այս միջոցառումը մեզ հնարավորություն տվեց հանդիպել մեր հաճախորդներին, շփվել նրանց հետ և ավելի լավ հասկանալ նրանց կարիքներն ու սպասելիքները։ IDBank-ի Premium Banking-ը համատեղում է անհատականացված մոտեցումն ու լայն հնարավորությունները՝ առաջարկելով բարձրակարգ ֆինանսական ծառայություններ, Անձնական մենեջերի մշտական աջակցություն, ինչպես նաև բազմաթիվ առավելություններ՝ բիզնեսից և առօրյա կյանքից մինչև ճանապարհորդություն և ժամանց»,- նշել է Լիդա Սաֆարյանը։

IDBank

ԱՄՆ-ում ներկայացուցչություն բացելուց հետո IDBank-ը շարունակում է մնալ Հայաստանի և Սփյուռքի միջև կարևոր ֆինանսական կամուրջ։ Բանկում նշում են, որ ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ հայկական բրենդներն ու ֆինանսական լուծումները պատրաստ են արժանապատվորեն ներկայանալ ամենահեղինակավոր միջազգային հարթակներում։

Բանկը կարգավորվում է ՀՀ ԿԲ-ի կողմից։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ