Bankomat

IDBank-ը Մոնակոյում ներկայացրել է Հայաստանի բանկային նորարարությունները

Լուրեր|2026/09/16 13:57
IDBank-ը Մոնակոյում ներկայացրել է Հայաստանի բանկային նորարարությունները

Բանկը «Days of Armenia in Monaco» միջոցառմանը ներկայացրել է Premium Banking-ը և սփյուռքի համար նախատեսված ծառայությունները։

Մոնտե Կառլոյում անցկացված երկօրյա ցուցահանդեսում միջազգային հանրությանը ներկայացվել են Հայաստանը և հայկական արտադրանքները՝ նուրբ զարդերից ու ադամանդագործությունից մինչև ժամանակակից բանկային լուծումներ։

«Days of Armenia in Monaco» ամենամյա նախաձեռնությունը ձևավորվել է որպես երկարաժամկետ հարթակ, որի նպատակը Հայաստանի մշակութային, տնտեսական և ստեղծարար ներուժը միջազգային ասպարեզում ներկայացնելն է։

Միջոցառման ֆինանսական և բանկային գործընկեր IDBank-ը այցելուներին ներկայացրել է իր ժամանակակից բանկային գործիքակազմը, Premium Banking լուծումները, ինչպես նաև արտերկրում բնակվող հայրենակիցների համար նախատեսված բացառիկ ծառայությունները։

IDBank-ի Premium Banking-ի տնօրեն Լիդա Սաֆարյանի խոսքով՝ արդեն 9 տարի գործող Premium ծառայությունը հիմնված է անհատական մոտեցման և հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության վրա։

Նրա խոսքով՝ միջոցառման այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել բանկի ծառայությունների և նորարարական լուծումների նկատմամբ։ Սա, ըստ Սաֆարյանի, հնարավորություն է տվել հանդիպել հաճախորդներին, անմիջական շփում ունենալ նրանց հետ և ավելի լավ հասկանալ նրանց պահանջներն ու սպասելիքները։

Լիդա Սաֆարյանն ընդգծել է, որ IDBank-ի Premium Banking-ը համադրում է անհատական մոտեցումն ու լայն հնարավորությունները՝ առաջարկելով բարձրակարգ ֆինանսական ծառայություններ, Personal Manager-ի մշտական աջակցություն և մի շարք արտոնություններ՝ բիզնեսից ու առօրյայից մինչև ճանապարհորդություն և հանգիստ։

ԱՄՆ-ում ներկայացուցչական գրասենյակ բացելուց հետո IDBank-ը շարունակում է գործել որպես կարևոր ֆինանսական կամուրջ Հայաստանի և Սփյուռքի միջև։ Բանկի գնահատմամբ՝ այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայկական բրենդներն ու ֆինանսական լուծումները պատրաստ են ներկայանալ բարձր մակարդակով հեղինակավոր միջազգային հարթակներում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ-Ի ԿՈՂՄԻՑ։

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ