Bankomat

Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի

Լուրեր | 2026/07/05 15:02

Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի

Օմանի ափերով նավարկությունը նվազել է

Օմանի ափերով նավարկությունը հասել է նվազագույնի, քանի որ հանգստյան օրերին մի շարք նավեր կտրուկ փոխել են իրենց ուղղությունը: Ըստ Bloomberg-ի՝ հուլիսի 3-ին և 4-ին առնվազն ութ նավ, այդ թվում՝ նավթատարներ, բալկերներ և ավտոկիրներ, անսպասելիորեն շրջվել են: Դրանցից չորսն այնուհետև փոխել են կուրսն ու հեռացել նեղուցից՝ ճանապարհը շարունակելով Իրանի ափերով:

Kpler ընկերության տվյալներով՝ հուլիսի 4-ին նեղուցը երկու ուղղությամբ հատած 19 նավերից միայն մեկն է բացահայտ նշել օմանյան երթուղու մասին, մինչդեռ մեկ օր առաջ դրանց թիվը 13 էր:

Պաշտոնական բացատրություններ դեռևս չեն հնչել, սակայն Թեհրանը բազմիցս պնդել է, որ նավերը նեղուցով պետք է անցնեն բացառապես Իրանի կողմից հաստատված երթուղիներով:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ