Bankomat

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 6.75%

Լուրեր|2026/09/15 12:07
ՀՀ կենտրոնական բանկը քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 6.75%

Որոշումը ընդունվել է սեպտեմբերի 15-ի խորհրդի նիստում։

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6.75%։

ԿԲ-ի հրապարակած որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25%։

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 5.25%։

Այսպիսով, Կենտրոնական բանկը 0.25 տոկոսային կետով բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը և համապատասխանաբար թարմացրել է նաև իր մյուս գործիքների տոկոսադրույքները։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ