
Հայաստանում 2026 թվականի հունվար-հուլիսին արտադրվել է 4,189.0 հազար լիտր գինի, որի մի մասը՝ 652.7 հազար լիտրը, եղել է փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ Տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նույն աղբյուրի համաձայն՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գինու արտադրությունն աճել է 26.4%-ով։ Փրփրուն գինիների արտադրությունը նույնպես ավելացել է՝ 21.6%-ով։
Միաժամանակ մի շարք այլ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ արձանագրվել է նվազում։ Վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը կրճատվել է 40.8%-ով՝ կազմելով 1,025.1 հազար լիտր, իսկ օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 16.9%-ով՝ մինչև 742.1 հազար լիտր։
Գարեջրի արտադրությունը, հակառակ այս միտմանը, աճել է 18.8%-ով և կազմել 22,568.3 հազար լիտր։
Աղբյուր՝ b24.am
