
Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման նպատակով անցկացվել է առցանց հանդիպում՝ AО QazTrade-ի, Казахстанско-Армянского Делового Совета-ի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Ղազախստանի պատվավոր հյուպատոսների և հայկական գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ղազախստանի դեսպանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկման ընթացքում առանձնացվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Մասնակիցները խոսել են փոխադարձ առևտրի ապրանքային անվանացանկի ընդլայնման, նոր գործարար կապերի հաստատման և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունների մասին։
Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացնելու և գործարար շրջանակների կապերն ամրապնդելու համար առկա է զգալի ներուժ։
Քննարկման արդյունքներով կողմերը պայմանավորվել են շարունակել համակարգված աշխատանքը՝ փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ։
Աղբյուր՝ finport.am
