Bankomat

Հայաստանի և Օմանի միջև պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները

Լուրեր | 2026/07/18 02:04

Հայաստանի և Օմանի միջև պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները

Քննարկվել են արտահանման ընթացակարգերը

Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության պատվիրակությունն այցելել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ ոլորտի մասնագետների հետ քննարկելու Հայաստանի Հանրապետությունից Օմանի Սուլթանություն հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը։ Այս մասին հաղորդում են ՍԱՏՄ-ից։

«Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը, հյուրերի հետ քննարկելով ցամաքային ճանապարհով սեզոնային հայկական պտուղ-բանջարեղենի՝ դեղձի, ծիրանի, լոլիկի արտահանման պահանջները և այլ երկրներ պտուղ-բանջարեղենի արտահանման բարեհաջող փորձը, ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Տեսչական մարմնին ենթակա Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) կարողությունների ու մասին, որի հետազոտությունների արդյունքները հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությունից բարեհաջող արտահանել ներմուծող երկրի (օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների) շուկայի պահանջներին համապատասխանող բուսասանիտարական ենթահսկման ապրանքատեսականի:

Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել գործուն քայլեր Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում հայկական պտուղ-բանջարեղենը Օմանի շուկա արտահանելու հնարավորությունները զարգացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ