Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Միացյալ Արաբական Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Քաթարի դեսպանների և դիվանագիտական ներկայացուցիչների հետ, որտեղ ընդգծել է դեսպանությունների աջակցությունը հայկական արտադրողների և ներմուծողների, խոշոր առևտրային ցանցերի և դիստրիբյուտորների միջև գործարար կապերի ամրապնդման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Պարսից ծոցի երկրներում, լոգիստիկ և տրանսպորտային երթուղիների զարգացման, B2B հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության այլ ուղղությունների հարցեր:
Պապոյանը պատասխանել է դեսպանների հարցերին և լսել նրանց առաջարկությունները առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մայիսից սկսած սկսել է լայնածավալ սահմանափակումներ մտցնել Հայաստանից մատակարարումների վրա:
Աղբյուր՝ finport.am
