Bankomat

Հայաստանը կարող է դառնալ էներգետիկայի տրանսիտային օղակ - Իրանի դեսպան

Լուրեր | 2026/07/08 17:34

Հայաստանը կարող է դառնալ էներգետիկայի տրանսիտային օղակ - Իրանի դեսպան

Իրանի դեսպանը նշել է, որ Հայաստանը կարող է ուժեղացնել իր էներգետիկ պոտենցիալը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ տրանսիտային օղակ էներգետիկայի ոլորտում, հայտարարել է Իրանի դեսպան Հայաստանում Խալիլ Շիրղոլամին:

«Կա նոր գաղափարներ և նոր ծրագրեր: Եթե երկու կողմերը ցուցաբերեն անհրաժեշտ քաղաքական կամք, ապա, իմ կարծիքով, Հայաստանը կարող է զբաղեցնել լրիվ նոր դիրքեր էներգետիկ ռեսուրսների տրանսիտի ոլորտում և զգալիորեն ուժեղացնել իր էներգետիկ պոտենցիալը»,-նշել է Շիրղոլամին մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, Հայաստանը սահմանակից է Իրանին, որը զբաղեցնում է աշխարհում նավթի և գազի պաշարների երրորդ տեղը, իսկ հյուսիսում գտնվում է Ռուսաստանը՝ ևս մեկ առաջատար էներգետիկ պետություն:

Շիրղոլամին կարծում է, որ այս պոտենցիալը փոխշահավետ համագործակցության դեպքում թույլ կտա Հայաստանը վերածել յուրահատուկ տրանսիտային օղակի էներգետիկայի ոլորտում:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը և Իրանը բանակցություններ են վարում էներգետիկ համագործակցության տարբեր ուղղություններով:

«Քննարկումները և նախաձեռնությունները վերաբերում են գազի ոլորտին, էներգետիկային, էներգետիկ ռեսուրսների տրանսպորտավորմանը և տրանսիտին, ինչպես նաև նավթամթերքների ոլորտում համագործակցությանը»,-ասել է Շիրղոլամին:

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ